Ուրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ Թրամփ
Աշխարհ
«Այսօր ուրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը»,- այս մասին Truth Social սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Երկար ժամանակ էր անցել՝ լի շատ վատ որոշումներով, որոնք մեզ ի սկզբանե ներքաշեցին այս ճահճուտի մեջ, սակայն շուտով դա կդառնա պատմության մի մասը: Սա Մեծ Օր է Ամերիկայի համար, և որ ամենակարևորն է, մենք հեռանում ենք այն ժամանակ, երբ Իրաքն ունի հրաշալի նոր վարչապետ՝ Ալի ալ-Զաիդին, ում ես աջակցել եմ ի սկզբանե և լիովին պաշտպանել: Նա հաղթեց ընտրություններում, որոնցում չէր սպասվում, որ կհաղթի, և արեց դա ջախջախիչ հաղթանակով»,- գրել է Թրամփը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)