Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ունի։ Գագաթնաժողովը նոյեմբերի 18-19-ը կանցկացվի Շենժենում, և միջոցառման շրջանակում հնարավոր է Ռուսաստանի նախագահի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավեր ունի նոյեմբերին Շենժենում կայանալիք ԱԽՏՀ գագաթնաժողովին մասնակցելու, որի շրջանակում հնարավոր է նաև նրա երկխոսությունը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ»,– նշել է դիվանագետը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը չէր բացառել, որ ԱԽՏՀ առաջիկա գագաթնաժողովի հյուրընկալող Չինաստանի նախագահը կարող է քայլեր ձեռնարկել միջոցառման շրջանակում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)