«Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից «Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական «Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները «Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում Երևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունը Ուրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ Թրամփ Գերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնին Փաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) 

«Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին շրջանում վարձով բնակարանների գների բարձրացումը դարձել է ոչ միայն կենցաղային, այլև սոցիալական, տնտեսական և պետական քաղաքականության լրջագույն խնդիր, քանի որ այն անմիջականորեն հարվածում է այն խավերին, որոնք առանց այդ էլ ամենախոցելիներից են՝ երիտասարդ ընտանիքներին, մարզերից Երևան տեղափոխված աշխատողներին ու ուսանողներին, միայնակ ապրող քաղաքացիներին, միջինից ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, ինչպես նաև այն մարդկանց, որոնք չունեն սեփական բնակարան ձեռք բերելու հնարավորություն և տարիներ շարունակ ստիպված են ապրել վարձակալությամբ։

Վերջին տարիների փորձը ցույց տվեց, թե որքան խոցելի է Հայաստանի վարձակալության շուկան արտաքին ցնցումների նկատմամբ։ 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Հայաստան եկած ռուսաստանցի ռելոկանտների մեծ հոսքը կտրուկ փոխեց հատկապես Երևանի բնակարանային շուկայի տրամաբանությունը։ Պահանջարկը կարճ ժամանակում մեծացավ, իսկ առաջարկը չէր կարող նույն արագությամբ աճել, քանի որ բնակարանը ապրանք չէ, որը հնարավոր է արագ արտադրել ու շուկա հանել։ Այդ իրավիճակում գները բարձրացան, երբեմն՝ անհամաչափորեն, իսկ որոշ սեփականատերեր, օգտվելով մեծ պահանջարկից, սկսեցին նախկին վարձակալներին առաջարկել ավելի բարձր վարձավճարներ կամ պարզապես դադարեցնել պայմանավորվածությունները՝ բնակարանը ավելի բարձր գնով այլ անձանց տրամադրելու նպատակով։ Այդ ժամանակ սոցիալական դժգոհությունը շատ մեծ էր, սակայն որոշ ժամանակ անց իրավիճակը մասամբ բալանսավորվեց, քանի որ ռելոկանտների մի մասը հեռացավ Հայաստանից, մի մասը տեղափոխվեց այլ երկրներ, մի մասը փոխեց բնակության ձևաչափը, և շուկան որոշ չափով վերադարձավ ավելի կանխատեսելի վիճակի։ Բայց այդ փորձը բացահայտեց մի կարևոր խնդիր՝ Հայաստանում վարձակալության շուկան գրեթե անպաշտպան է ցնցումների ժամանակ, իսկ քաղաքացին, որը չունի սեփական բնակարան, դառնում է շուկայական աժիոտաժի ամենահեշտ զոհը։ Այսօրվա իրավիճակը, սակայն, որոշ առումով ավելի բարդ է, քանի որ եթե նախորդ փուլում շատերը Հայաստան էին գալիս ժամանակավոր սպասումով՝ ենթադրելով, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը կարող է ավարտվել, իրավիճակը կարող է կայունանալ, և իրենք կվերադառնան, ապա այժմ ավելի շատ մարդիկ են դիտարկում Հայաստանը որպես երկարաժամկետ բնակության կամ առնվազն երկարատև ապաստարանի վայր։

Բայց այստեղ կարևոր է տարբերակել բնական շուկայական արձագանքը և արհեստական կամ անբարեխիղճ թանկացումը։ Պահանջարկի աճը որոշ չափով կարող է բարձրացնել գները, սակայն երբ այդ աճը վերածվում է անսահմանափակ ագահության, երբ գույքի սեփականատերերը սկսում են ոչ թե ծախսերի, հարկերի, սպասարկման կամ շուկայական տրամաբանության սահմաններում վերանայել գինը, այլ պարզապես առավելագույն շահույթ ստանալու նպատակով ճնշել վարձակալին, ապա խնդիրը դառնում է ոչ միայն տնտեսական, այլև բարոյական ու սոցիալական։

Գների բարձրացման պատճառներից մեկը նաև առաջարկի կառուցվածքային սահմանափակությունն է։ Երևանում և հատկապես կենտրոնական կամ պահանջարկ ունեցող վարչական շրջաններում բնակարանների քանակը սահմանափակ է, իսկ քաղաքի տնտեսական, կրթական և վարչական կենտրոնացվածությունը մեծացնում է հենց այդ տարածքների պահանջարկը։ Մարզերից Երևան եկած ուսանողները, աշխատողները, երիտասարդ մասնագետները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները հաճախ նախընտրում են բնակվել այն վայրերում, որտեղ աշխատանքի, կրթության, տրանսպորտի և ծառայությունների հասանելիությունն ավելի բարձր է։ Սա հանգեցնում է նրան, որ որոշ շրջաններում վարձակալության շուկան մշտապես գտնվում է բարձր ճնշման տակ։

Վարձակալության գների բարձրացման հարցում հաճախ հնչում է շուկայական տրամաբանության փաստարկը՝ եթե պահանջարկը մեծացել է, գինն էլ պետք է բարձրանա։ Այս պնդումը որոշակիորեն ճիշտ է ազատ շուկայի տեսանկյունից, սակայն բնակարանը սովորական շուկայական ապրանք չէ։ Բնակարանը մարդու հիմնական կարիքն է, և դրա հասանելիությունը կապվում է մարդու արժանապատիվ կյանքի իրավունքի հետ։ Պետությունը չի կարող ամբողջությամբ անտեսել բնակարանային շուկան՝ այն թողնելով միայն առաջարկի և պահանջարկի մեխանիկական տրամաբանությանը, որովհետև այդ դեպքում ուժեղը միշտ կշահի թույլի հաշվին։ Ազատ շուկան արդյունավետ է այն դեպքում, երբ կան հավասարակշռող կանոններ, մրցակցություն, տեղեկատվության թափանցիկություն, իրավական պաշտպանություն և սոցիալական անվտանգության ցանցեր։ Եթե այդ տարրերը թույլ են, շուկան վերածվում է ոչ թե արդար մրցակցության, այլ առավելության չարաշահման դաշտի։

Պետք է խոսել նաև բարոյական պատասխանատվության մասին։ Անշո՛ւշտ, տանտերը ունի սեփականության իրավունք, և սեփականության իրավունքը պետք է պաշտպանված լինի։ Ոչ ոք չի կարող պարտադրել մարդուն իր գույքը տրամադրել վնասով կամ անարդար պայմաններով։ Սակայն սեփականության իրավունքը հասարակության մեջ երբեք ամբողջովին կտրված չէ սոցիալական պատասխանատվությունից։ Երբ երկրում հազարավոր մարդիկ դժվարությամբ են պահում իրենց ընտանիքները, երբ աշխատավարձերը չեն աճում վարձերի տեմպերով, երբ բնակարանը կենսական անհրաժեշտություն է, անհարկի ու անսահմանափակ թանկացումը չի կարող դիտվել միայն որպես «խելացի բիզնես»։

Սակայն հանրային զայրույթը միայն տանտերերի դեմ ուղղելը նույնպես բավարար լուծում չէ։ Խնդրի արմատները ավելի խորն են՝ բնակարանային ֆոնդի պակաս, շուկայի ստվերայնություն, պայմանագրային մշակույթի թուլություն, պետական կարգավորման բացեր, սոցիալական աջակցության ոչ բավարար համակարգ, քաղաքաշինական անհավասարակշռություն, միգրացիոն հոսքերի կառավարման սահմանափակ կարողություններ և աշխատավարձերի ցածր մակարդակ։ Եթե այս բոլոր գործոնները չդիտարկվեն միասին, ապա յուրաքանչյուր նոր արտաքին ցնցում կրկնելու է նույն պատկերը՝ պահանջարկի աճ, գների թռիչք, քաղաքացիների դժգոհություն, ժամանակավոր քննարկումներ, հետո մասնակի հանդարտում, մինչև հաջորդ ալիքը։ Պետական քաղաքականության խնդիրը հենց այդ ցիկլը կոտրելն է։ Պետք է ոչ թե միայն արձագանքել հերթական թանկացմանը, այլ ստեղծել այնպիսի համակարգ, որը նախապես կկանխի շուկայի անկառավարելի վարքագիծը և կպաշտպանի քաղաքացիներին ամենասուր հետևանքներից։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից «Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական «Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները «Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակումԵրևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունըՈւրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ ԹրամփԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնինՓաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համարՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցերՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանըՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԱրցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է ԿիպրոսՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՀռոմՄարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ) ՆԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է Շենգավիթում տղամարդու ձերբակալման տեսանյութինԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համարԱշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելՀարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոցՖրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածելԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ250 մլն եվրո նոր վարկ՝ ՀՀ-ի համար. Մոսկվան սպառնացել է միջուկային զենքով (տեսանյութ) Ուկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ներիՌումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ
Ամենադիտված