Լոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղևորը կծել է երկու անձի
Աշխարհ
Լոնդոնից Ստամբուլ իրականացվող չվերթի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղևորը կծել է բորտուղեկցորդուհուն և մեկ այլ ուղևորի․ կարգազանց ուղևորը ձերբակալվել է, հայտնել է թուրքական Ajet ավիաընկերությունը։
«Չորեքշաբթի օրը Լոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ օդանավում միջադեպ է տեղի ունեցել՝ կապված ալկոհոլի ազդեցության տակ գտնվող օտարերկրյա ուղևորի հետ։
Անձնակազմը միջամտել է այն բանից հետո, երբ ուղևորը սկսել է անհանգստացնել իր կողքին նստած կնոջը», – ասվում է «ՌԻԱ Նովոստի»-ի ստացած հաղորդագրության մեջ։
Ուղևորն անտեսել է անձնակազմի պահանջները և շարունակել է կարգազանց պահվածք դրսևորել։
«Ուղևորներից մեկը՝ ալկոհոլի ազդեցության տակ, կծել է ուղեկից ուղևորի և անձնակազմի անդամի։
Ինքնաթիռի վայրէջքից հետո ոստիկանությունը ձերբակալել է նրան Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում», – հայտնել է ընկերությունը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)