Տիգրան Աբրահամյան․ «Իշխանությունը զբաղված է ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ»
Հայաստան
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է Ադրբեջանի քաղաքականությանը և Հայաստանի իշխանությունների գործողություններին։
«Բաքվի լկտի, հակահայկական և ծավալապաշտական նկրտումներին հակազդեցություն բացառապես տրվում է սփյուռքի հայկական կազմակերպությունների, դերակատարների և հայաստանյան սահմանափակ քաղաքական, հասարակական, փորձագիտական շրջանակներից»,- գրել է Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ քննարկման առանձին հարց է, թե այդ հակազդեցությունը որքանով է կազմակերպված, թիրախային և արդյունավետ։ Աբրահամյանը պնդում է, որ Հայաստանի իշխանությունը, իր երկրի և ժողովրդի շահերը պաշտպանելու փոխարեն, զբաղված է այլ ուղղությամբ։
«Ի հեճուկս Հայաստանի շուրջ վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ»,- գրել է նա։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)