Փաշինյան․ «Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները վերաճել են ռազմավարական գործընկերության»
Արտաքին Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով։
Սի Ծինփինին ուղղված ուղերձում Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված բարձր քաղաքական երկխոսությունն ու բազմոլորտ համագործակցությունը վերաճել են ռազմավարական գործընկերության, որը զարգանում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ուղղություններով։
Փաշինյանը նշել է նաև Չինաստանի՝ միջազգային ասպարեզում ունեցած դերակատարությունը՝ ընդգծելով երկրի տնտեսական, գիտատեխնոլոգիական և զարգացման ձեռքբերումները։
Լի Ցյանին ուղղված ուղերձում վարչապետը ևս արձանագրել է, որ Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները վերջին տարիներին հասել են նոր մակարդակի՝ ձեռք բերելով ռազմավարական բովանդակություն։ Նա վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ երկու երկրների գործընկերությունը կշարունակի խորանալ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)