Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
Հայաստան
Սեպտեմբերի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը՝ հետևելու օրվա կարգացուցակի պահպանմանն ու երեկոյան անվանականչի անցկացմանը։
Նախարարը հետևել է երեկոյան անվանականչին, ինչպես նաև զորամասում իրականացվող այլ միջոցառումներին։
Ստուգայցի ընթացքում արձանագրված թերությունների վերացման վերաբերյալ Պապիկյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ սահմանելով սեղմ ժամկետներ։
Պաշտպանության նախարարը շեշտել է, որ օրվա կարգացուցակը պետք է պահպանվի անշեղորեն, իսկ արձանագրված թերությունները՝ սահմանված ժամկետում վերացվեն։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը