2027 թվականի պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան
Հայաստան
Կառավարությունը հավանություն է տվել 2027 թվականի պետական բյուջեի նախագծին, որն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։
Նախագծի համաձայն՝ 2027 թվականի Հայաստանի համախմբված բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 829.9 միլիարդ դրամ, ծախսերը՝ 4 տրիլիոն 298.1 միլիարդ դրամ։ Բյուջեի պակասուրդը կկազմի 468.2 միլիարդ դրամ։
Նախագծով նախատեսվում է, որ կառավարության պարտքի բեռը 2027-2028 թվականներին կպահպանվի մոտ 47 տոկոսի մակարդակում, իսկ մինչև 2029 թվականը կնվազի՝ հասնելով մոտ 46.4 տոկոսի։
Եկամուտների ավելացման նպատակով կառավարությունը նախատեսում է բարելավել հարկային վարչարարությունը, շարունակել ստվերային տնտեսության դեմ պայքարը և հարկային օրենսդրության միջոցով ձևավորել ավելի կանխատեսելի միջավայր ներդրողների համար։ Կառավարության կանխատեսմամբ՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կշարունակի աճել և 2029 թվականին կհասնի 25.7 տոկոսի։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)