Երևանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Nissan Rogue»-ը․ վարորդներից մեկը մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 09։50-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում՝ Սարալանջից դեպի Հերացի փողոց տանող ճանապարհահատվածում։
Բախվել են «Nissan Tiida» և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում, որոնց շրջանակում պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Nissan Rogue»-ի վարորդը «FreeNews» հեռուստաընկերության աշխատակից, քաղաքական մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)