Հոկտեմբերի 1-3-ին Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ․ հնարավոր է կարկուտ
Հայաստան
Երևանում հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ին, ինչպես նաև 6-ին՝ գիշերը և երեկոյան, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումը կարող է հասնել 17-20 մ/վրկ-ի։
Հոկտեմբերի 4-5-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ին՝ շրջանների զգալի մասում, ինչպես նաև հոկտեմբերի 4-ի գիշերը և 5-6-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Առանձին հատվածներում հոկտեմբերի 1-ի ցերեկը և 2-3-ին անձրևները կլինեն հորդառատ։
Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ, իսկ ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)