Պակիստանը հայտնել է Աֆղանստանում իրականացված օդային հարվածների արդյունքում 22 ահաբեկչի ոչնչացման մասին
Աշխարհ
Պակիստանի ռազմաօդային ուժերը Աֆղանստանում նրանց դիրքերին հասցված հարվածների արդյունքում ոչնչացրել են 22 ահաբեկչի, հաղորդել է Իսլամական Հանրապետության տեղեկատվության և հեռարձակման նախարարությունը։
«Հավաստի հետախուզական տվյալների հիման վրա՝ Աֆղանստանի երկու շրջաններում գտնվող «Ֆիտնա ալ-Խավարիջ», «Ֆիտնա ալ-Հինդուստան» և դրանց հետ կապված խմբավորումների ահաբեկիչների ճամբարների և թաքստոցների վրա ճշգրիտ հարվածներ են հասցվել», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Բոլոր թիրախները հարվածվել են, և ոչնչացվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք։
Ավելի վաղ Աֆղանստանի կառավարության խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտնել է, որ Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է ինը քաղաքացիական անձ, իսկ վիրավորվել՝ 11-ը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)