FlyDubai-ի վիրավոր օդաչուն մեծ քանակությամբ արյուն է կորցրել
Աշխարհ
CNN-ը՝ հղում անելով ինքնաթիռի ուղևորներից մեկին՝ ատամնաբույժ Շոթա Մուսաևին, հայտնում է, որ flydubai-ի չվերթի ժամանակ հարձակման ենթարկված օդաչուն ձեռքերի լուրջ վնասվածքներ է ստացել և զգալի քանակությամբ արյուն է կորցրել։
Մուսաևը հեռուստաալիքին ասել է, որ հարձակվողին զսպել է ականջակալների լարերով և կապիչներով, ապա շտապել է օգնել վիրավոր օդաչուին։
Նա ասել է, որ օդաչուի վնասվածքների հետևանքով արյան զգալի կորուստ է եղել։
«Օդաչուն ծածկված էր կտրվածքներով՝ գլուխը, ձեռքերը։ Նրա ձեռքերը գործնականում կտրված էին, գրեթե կիսով չափ կտրված», - հեռուստաալիքը մեջբերել է ուղևորի խոսքերը։
Ավելի վաղ NDTV-ն, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ flydubai-ի չվերթի ժամանակ հարձակման ենթարկված օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էր։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)