Վերջին 10 օրում 13 կին է սպանվել․ 12-ի դեպքում կասկածվում են ամուսինները
Արտակարգ Պատահար
2026 թվականի սեպտեմբերի 19-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի տարբեր քաղաքներում սպանվել է 13 կին։ Նրանցից 12-ի սպանության մեջ կասկածվում են նրանց ներկա կամ նախկին ամուսինները։
Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը՝ վկայակոչելով «Կանանց սպանությունների դեմ պայքարի հարթակի» (KCDP) տվյալները։
Հարթակի ներկայացուցիչ Շաֆաք Յաղմուր Քարադաշը նշել է, որ այդքան կարճ ժամանակահատվածում կանանց մեկը մյուսի հետևից սպանությունները ցնցող են, սակայն, իր խոսքով, նման դեպքերն իրենց համար անսպասելի չեն, քանի որ ամեն ամիս նմանատիպ բազմաթիվ դեպքեր են արձանագրվում։
Քարադաշի խոսքով՝ անհրաժեշտ է արդյունավետ հետաքննություն իրականացնել՝ պարզելու համար, թե կանանց կասկածելի մահերի հիմքում տղամարդկանց բռնություն կա՞։ Նրա գնահատմամբ՝ հանցագործները կարող են փոխվել, սակայն կանանց խոցելի դարձնող պայմաններն ու մեխանիզմները շարունակում են մնալ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)