Հայաստանում պետական ծառայողների սոցիալական փաթեթները կվերացվեն․ Թորոսյան
Հասարակություն
Հայաստանում նախատեսվում է վերացնել պետական ծառայողների սոցիալական փաթեթների ծրագիրը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ծրագրի շարունակության անհրաժեշտությունն այլևս չկա։
Սոցիալական փաթեթը գործում է շուրջ 14 տարի՝ որպես պետական համակարգում համեմատաբար ցածր աշխատավարձերի փոխհատուցման մեխանիզմ։ Ծրագրով նախատեսվում են առողջարանային բուժում, հանգիստ, սպորտով զբաղվելու և կրթական ծառայություններից օգտվելու հնարավորություններ։
Թորոսյանի խոսքով՝ վերջին տարիներին պետական համակարգում աշխատավարձերը բարձրացել են, իսկ քաղաքացիների համար գործում է նաև անվճար առողջության ապահովագրություն։ Այդ պայմաններում, նախարարի գնահատմամբ, սոցիալական փաթեթի պահպանման անհրաժեշտությունը վերացել է։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը