Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված 1254 նամակները հանձնվել են ՀՀ կառավարությանը
Հասարակություն
«Արցախ Միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանն այսօր ՀՀ կառավարությանը փոխանցել է Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված 1254 նամակ՝ խնդրելով ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները դրանք հասցեատերերին փոխանցելու համար։
Ըստ Բեգլարյանի՝ նամակներն ուղղված են Բաքվում պահվող 19 հայ գերիներին և ուղարկվել են աշխարհի տարբեր երկրներից։ Դրանք աջակցության և զորակցության ուղերձներ են։
Նամակները հավաքվել են Բաքվում պահվող բարերար Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնության շրջանակում։ Ավելի վաղ նա կոչ էր արել նամակներ գրել Ադրբեջանում պահվող հայերին և նախաձեռնությամբ դիմել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային։
Բեգլարյանի խոսքով՝ քանի որ Ադրբեջանի կողմից նախաձեռնությանը պաշտոնական արձագանք չի եղել, իսկ Հայաստանի կառավարությունից գործնական աջակցություն չի ցուցաբերվել, «Արցախ Միությունը» Զոնաբենդի համաձայնությամբ որոշել է նամակները փոխանցել ՀՀ կառավարությանը՝ դրանք հասցեատերերին փոխանցելու նպատակով։
Նա նշել է, որ նամակների և կից հանրագրի փոխանցումը պաշտոնապես կատարվել է ՀՀ կառավարությանը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)