ԱԳՆ նախկին շենքը կվերակառուցվի ավելի քան 150 մլն դոլար ներդրմամբ
Հայաստան
Հայաստանի իշխանությունները հավանություն են տվել նախկին ԱԳՆ շենքի վերակառուցման նախագծին, որի արժեքը գերազանցում է 150 մլն դոլարը։
Նախագիծը ներկայացրել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող Corporación América Airports ընկերությունը։ Նախատեսվում է գործող շենքը վերածել բազմաֆունկցիոնալ համալիրի՝ հյուրանոցային, բնակելի, գրասենյակային և առևտրային տարածքներով։
Ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի խոսքով՝ նախագծի շրջանակում կարևոր է պահպանել շենքի պատմական ինքնությունն ու Հանրապետության հրապարակի հետ դրա անմիջական կապը՝ միաժամանակ ստեղծելով ժամանակակից և կենսունակ միջավայր Երևանի բնակիչների ու հյուրերի համար։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը