Զախարովա․ «Bloomberg-ի լրագրողները զբաղվում են Ռուսաստանի դեմ տեղեկատվական դիվերսիայով»
Աշխարհ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Bloomberg գործակալության լրագրողներին մեղադրել է Ռուսաստանի դեմ տեղեկատվական դիվերսիոն գործունեություն իրականացնելու և ռուսաֆոբական նարատիվներ տարածելու մեջ։
Զախարովայի խոսքով՝ Bloomberg-ը խեղաթյուրել է իր հայտարարության իմաստը՝ այն մասին, որ Եվրոպայում Ուկրաինայի զինված ուժերի համար զենք արտադրող գործարանները Ռուսաստանի համար կարող են համարվել ռազմական թիրախներ։
«Նրանք բացարձակապես հստակ զբաղվում են տեղեկատվական դիվերսիոն գործունեությամբ և ռուսաֆոբական նարատիվների բացահայտ հրապարակմամբ»,- «Время покажет» հաղորդման եթերում հայտարարել է Զախարովան։
Դիվանագետը նաև պնդել է, որ Bloomberg-ին հնարավոր չէ անվանել լրատվական գործակալություն, իսկ նրա ներկայացուցիչներին՝ լրագրողներ՝ կազմակերպության և արևմտյան երկրների հատուկ ծառայությունների ենթադրյալ կապերի պատճառով։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)