6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա
Տնտեսություն
Կառավարությունը փոփոխություն է կատարել տոմատի մածուկի ներմուծման ժամանակավոր սահմանափակման վերաբերյալ որոշման մեջ։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Տոմատի մթերումների գործընթացը կազմակերպելու և տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման խնդիրը մեղմելու նպատակով՝ հուլիսի 7-ի որոշմամբ Հայաստանի տարածք տոմատի մածուկի որոշ տեսակների ներմուծման նկատմամբ վեցամսյա ժամանակավոր արգելք էր սահմանվել։
Նոր որոշմամբ ներմուծման ժամանակավոր արգելքը տարածվելու է միայն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 310 0, 2002 90 390 0, 2002 90 910 0 և 2002 90 990 ծածկագրերին դասվող տոմատի մածուկի ապրանքատեսակների վրա։
Էկոնոմիկայի նախարարությունից նշում են, որ փոփոխությունը միտված է լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման և տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման հարցի կարգավորմանը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)