Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է Իրանի ոչնչացումը
Աշխարհ
«Time» ամսագրին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը՝ պնդելով, որ Թեհրանի հետ խաղաղությունը անհնար կլինի։
Հարցազրույցի ընթացքում լրագրողը նշել է, որ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ կարող է ոչնչացնել Իրանը։
«Այո, ես դա կանեի, դա հնարավոր է», - հաստատել է ամերիկացի առաջնորդը։
Այնուհետև լրագրողը նշել է, որ նախագահը նախկինում նմանատիպ սպառնալիքներ է հնչեցրել, բայց իրեն անվանել է «խաղաղության նախագահ»։ Թրամփը համաձայնել է այս հայտարարության հետ։ Երբ նրան հարցրել են, թե ինչպես կարող է խաղաղության նախագահը կոչ անել ոչնչացնել «մի ամբողջ ժողովրդի», ԱՄՆ առաջնորդը համարձակվել է պատասխանել, որ «Իրանը ոչնչացնելով՝ Միացյալ Նահանգները ստեղծել է համաշխարհային խաղաղություն»։ «Կարծում եմ՝ Իրանի հետ երբեք խաղաղություն չի լինի», - հավելել է նա։
Ավելի վաղ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ ունենալով՝ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի այլընտրանքը, որը բարգավաճում կբերի հանրապետությանը, կլինի դրա «արագ ոչնչացումը»։ Արձագանքելով Ամերիկայի նախագահի հայտարարություններին՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը մերժում է հարկադրանքն ու սպառնալիքները։ Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը չի հրաժարվի իր ինքնիշխան իրավունքներից՝ չնայած ճնշմանը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)