Առավոտ. «Փոխնախարար Գասպարյանին դատարանում կտեսնե՞նք»
Հայկական Մամուլ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը մտադիր է պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանին դատական պատասխանատվության կանչել՝ լրատվամիջոցներից մեկով արված իր սպառնալիքների համար, որտեղ բանակի խնդիրներով մտահոգ ՀԿ-ների ներկայացուցիչներին նա անվանել է «թուլա»՝ հայտարարելով, որ բանակի առնչությամբ նրանց ակտիվ գործունեությունը շարունակելը կդիտարկվի որպես ոտնձգություն Զինված ուժերի նկատմամբ, և դրանց կտրվեն իրավական լուծումներ: «Պաշտոնատար անձն ինքը իրավունք չունի նման կերպ արտահայտվել կարծիքի արտահայտման դեմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում պարզաբանել է Սաքունցը»,– գրում է թերթը:
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ կարծիք է հայտնել, թե՝ «լավ կլիներ, որ փոխնախարարը զբաղվեր բանակում գրանցված սպանությունները բացահայտելու գործով, եթե չէ՝ կարող է հանրօգուտ աշխատանք կատարել այլ բնագավառներում, ասենք՝ անասնապահությամբ զբաղվի, ինչ-որ մի ծիրան աճեցնի, արտահանի Ռուսաստան» -գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ