Շաքիում ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ աղջկա վրա․ նա ինքնապաշտպանվել է դանակով
Արտակարգ Պատահար
ArmLur-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ աղջկա վրա կրակելու դեպքի ընթացքում աղջիկը ինքնապաշտպանվելու նպատակով դանակով հարվածել է զինծառայողին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանցի զինծառայողը մտել է Շաքի բնակավայր և կրակել հայ աղջկա ոտքին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ զինծառայողը ձերբակալվել է։
ԱԱԾ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր ՀՀ ԱԱԾ-ին, որ ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայողը լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատել Հայաստանի սահմանը։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաքիում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ կրակոցը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի հանգամանքների շրջանակում պարզվել է նաև, որ հայ աղջիկը դանակով հարվածել է ադրբեջանցի զինծառայողին՝ ինքնապաշտպանվելու նպատակով։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)