Լուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներին
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է հրամանագիր 297 մարդու, նրանց թվում՝ Հայաստանի քաղաքացիների, բելառուսական քաղաքացիություն ընդունելու մասին, հայտնում է БЕЛТА-ն։
Ինչպես հայտնել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից, նոր քաղաքացիները Բելառուս են ժամանել 28 պետություններից։ Նրանց թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Վիետնամը, Ղազախստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան։ Ցանկում ընդգրկվել են նաև 20 անչափահասներ։
Բելառուսական քաղաքացիություն ստացածները աշխատում են տարբեր ոլորտներում, դրանց թվում՝ գյուղատնտեսությունում, առևտրում, ծառայությունների ոլորտում, առողջապահությունում և կրթությունում։
Միաժամանակ Լուկաշենկոն մերժել է քաղաքացիություն ընդունելու վերաբերյալ վարչական իրավախախտումներ կամ քրեական հանցագործություններ կատարած մի շարք օտարերկրացիների դիմումները:
Մամուլի ծառայությունում չեն հստակեցրել, թե 28 երկրներից յուրաքանչյուրի քանի քաղաքացի է ընդգրկվել Բելառուսի նոր քաղաքացիների թվում։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)