Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը
Աշխարհ
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով։ Այդ մասին տեղեկանում ենք X սոցիալական ցանցում երկրի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնայի կատարած գրառումից:
«Ռուսաստանը հարձակվում է ուկրաինական նավահանգիստների վրա, արգելափակում Ուկրաինայից հացահատիկի արտահանումը, իսկ այնուհետև նոր երթուղիներ փնտրում սեփական հացահատիկի համար։ Էստոնիան նման երթուղի չի տրամադրի», - գրել է Ցահկնան։
Դիվանագետը հիշեցրել է, որ դեռ սեպտեմբերի սկզբին զգուշացրել էր Էստոնիայի տարածքով ռուսական հացահատիկի տեղափոխման ծրագրերի մասին։
«Եվ այսօր մենք դրան օրենքի ուժ ենք տվել»,- գրել է Ցահկնան։
Էստոնիայի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ իրենք աշխատում են Լիտվայի և Լատվիայի հետ՝ ապահովելու, որ Բալթյան երկրների նավահանգիստները չօգտագործվեն որպես տարանցիկ ուղիներ Ռուսաստանի համար։
«Ռուսաստանը չի կարող ագրեսիվ պատերազմ վարել և ակնկալել, որ մենք կօգնենք նրան պահպանել առևտրային հոսքերը։ Մենք չենք օգնի ֆինանսավորել նրա պատերազմը կամ նպաստել նրա շարունակական ագրեսիային», - նշել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)