Սարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է
Հասարակություն
shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սարյան 24 հասցեից Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխել մի տղամարդու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ։
Թե՛ շտապօգնության և թե՛ նշված հիվանդանոցի բժիշկները փորձել են փրկել տղամարդու կյանքը, սակայն վերակենդանացման ուղղությամբ կատարված բժշկական միջամտությունն անարդյունավետ է եղել, և գրանցվել է կենսաբանական մահ։
Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, թե տղամարդը որտե՞ղից է տեղափոխվել և ի՞նչ հանգամանքներում է ստացել մարմնական վնասվածքներ։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Սարյան փողոցում հայտնի «Կտուր» ռեստորանային համալիրից, որտեղ հավանաբար փորձել են օգնություն ցուցաբերել, իսկ տղամարդուն հայտնաբերել են ինչ-որ շինհրապարակում՝ վերելակի մոտ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)