Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարով
Ժամանց
Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց Լոնդոնում աճուրդի են հանվել և վաճառվել ընդհանուր 49,5 միլիոն դոլարով։ Աճուրդն անցկացրել է «Phillips»-ը, իսկ ամբողջ հասույթը կտրամադրվի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի և դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի հիմնադրած բարեգործական կազմակերպություններին։

Չորս ժամացույցները ներկայացնում են տարվա չորս եղանակները և առանձնանում են թանկարժեք մետաղների, բնական քարերի, գունավոր թանկարժեք քարերի ու ադամանդների համադրությամբ։

Աշնանային տարբերակը վաճառվել է 13,5 միլիոն, ձմեռայինը՝ 13,2 միլիոն, իսկ գարնանայինը՝ 9 միլիոն դոլարով։ «Rolex Daytona»-ն համարվում է ապրանքանիշի ամենապահանջված մոդելներից մեկը։ 2017 թվականին աճուրդում Փոլ Նյումանին պատկանած «Daytona»-ն վաճառվել էր գրեթե 18 միլիոն դոլարով։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)