Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակ կա, սահմանապահ կա «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է «Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» «Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. Ժողովուրդ «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն. «Փաստ» 

«Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 2-3-ը Երևանում կանցկացվի Հայաստանի Հանրապետության երկրորդ աղոթքի նախաճաշը (Republic of Armenia Prayer Breakfast, RAPB)։ Միջոցառումը կազմակերպիչները ներկայացնում են որպես հավատքի, հանրային կյանքի, միջազգային համագործակցության և տարածաշրջանային հարցերի շուրջ երկխոսության հարթակ։

Երկօրյա հավաքին, ըստ կազմակերպիչների հրապարակած տեղեկատվության, մասնակցելու են Հայաստանից և ևս 32 երկրներից պետական կառավարման, դիվանագիտական, բիզնեսի, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և կրոնական համայնքների ներկայացուցիչներ։ Կազմակերպիչների տվյալներով՝ միջոցառմանը նախատեսվում է շուրջ 300 անձի մասնակցություն։

Միջոցառման պաշտոնական ծրագրի համաձայն՝ հիմնական աղոթքի նախաճաշի հետ մեկտեղ նախատեսվում են փորձագիտական քննարկումներ, թեմատիկ ֆորումներ և հանդիպումներ։ Ծրագրում ներառված է նաև ՀՀ վարչապետի կողմից հյուրընկալվող պաշտոնական ընթրիք, ինչպես նաև այցելություն Սուրբ Էջմիածին և հանդիպում Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության հետ։

Ովքե՞ր են ժամանելու Հայաստան

Աղոթքի նախաճաշի կազմակերպիչների հրապարակած ցանկում ընդգրկված են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Կազմակերպիչների փոխանցմամբ՝ Փաշինյանը հանդես կգա հիմնական ելույթով, որին կհաջորդեն քաղաքական և կրոնական առաջնորդների մասնակցությամբ քննարկումներ, անդրադարձեր և աղոթք։

Միջազգային բանախոսների թվում է ԱՄՆ Սպիտակ տան Հավատի գրասենյակի ավագ խորհրդական և տնօրենի պաշտոնը զբաղեցնող Պաուլա Ուայթը։ Սպիտակ տան պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ուայթը 2025 թվականից զբաղեցնում է Հավատի գրասենյակի ավագ խորհրդականի պաշտոնը։

Միջոցառմանը նախատեսվում է նաև ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական քարտուղար և միջազգային կրոնական ազատության հարցերով հատուկ դեսպան Ռայլի Բարնսի մասնակցությունը։ Նրա անունը կազմակերպիչները ներառել են հիմնական բանախոսների շարքում։

Մասնակիցների թվում է նաև ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի՝ USCIRF-ի նախագահ Ասիֆ Մահմուդը։ USCIRF-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Մահմուդը 2026-2027 թվականների համար ընտրվել է հանձնաժողովի նախագահ, իսկ Սեսե Հեյլը՝ փոխնախագահ։

Կազմակերպիչների հրապարակած ցանկում ընդգրկված են նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի հետբուհական ուսումնասիրությունների ղեկավար եպիսկոպոս Դանիել Ֆինդիկյանը, ԱՄՆ-ի և Կատարի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Սարգսյանը, Նիգերիայի Մակուրդիի թեմի եպիսկոպոս Ուիլֆրեդ Չիկպա Անագբեն, Չեխիայի՝ կրոնական ազատության և միջկրոնական երկխոսության հարցերով հատուկ բանագնաց Ռոբերտ Ռժեհակը, ՀՀ դեսպան ԱՄՆ-ում Նարեկ Մկրտչյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։

Լրացուցիչ մասնակիցների ցանկում են նաև Էջմիածնի քաղաքապետ Արգիշտի Մեխակյանը։ Այսպիսով, կազմակերպիչների հրապարակած ցանկից երևում է, որ միջոցառմանը նախատեսվում է ոչ միայն Հայաստանի և ԱՄՆ-ի, այլև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի և Ասիայի ներկայացուցիչների մասնակցություն։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աղոթքի նախաճաշին մասնակցելու են նաև Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներ։

«Ժողովուրդ» օրաթերթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հետաքրքրվել էր, թե արդյոք Եկեղեցու ներկայացուցիչները մասնակցելու են միջոցառմանը, ինչպես նաև՝ ովքեր են լինելու մասնակիցները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանը մեզ փոխանցեց, որ աղոթքի նախաճաշին Մայր Աթոռը մասնակցության հրավեր ստացել է, և միջոցառմանը կմասնակցեն Հայոց Եկեղեցու ներկայացուցիչներ։

Մնացած հարցերի վերաբերյալ, ըստ Մայր Աթոռի, պաշտոնական հրապարակում կլինի։

Ի՞նչ է քննարկվելու

Աղոթքի նախաճաշ 2026-ի օրակարգը դեռ ամբողջությամբ վերջնականացված չէ։ Կազմակերպիչները մի շարք թեմաներ ներկայացնում են որպես քննարկման նախնական ուղղություններ։

Առաջին թեման կրոնի կամ դավանանքի ազատությունն է՝ Freedom of Religion or Belief (FoRB)։ Կազմակերպիչները նշում են, որ նախատեսվում է քննարկել Հայաստանի փորձը, տարածաշրջանային դիրքը և կրոնական ազատության վերաբերյալ միջազգային գործընթացները։ Քննարկումներին կարող են մասնակցել քաղաքականություն մշակողներ, հետազոտողներ, իրավապաշտպաններ և ոլորտի այլ ներկայացուցիչներ։

Մյուս ուղղությունը քրիստոնեական ֆինանսներն ու էթիկական տնտեսագիտությունն է։ Օրակարգում նախատեսվում է անդրադառնալ քրիստոնեական արժեքների վրա հիմնված ներդրումներին, հավատքով պայմանավորված բանկային և կապիտալի ձևավորման մոտեցումներին, ինչպես նաև բիզնեսի պատասխանատու կառավարմանը։

Առանձին թեմա է Մերձավոր Արևելքի հավատքի համայնքների կայունությունը։ Քննարկվելու են ճնշման պայմաններում կրոնական համայնքների պահպանման, ժողովրդագրական և հասարակական դիմադրողականության, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման և արևելյան քրիստոնեական ավանդույթների միջև համագործակցության հարցերը։

Օրակարգում է նաև Երուսաղեմի հայկական թաղամասը և ընդհանուր քրիստոնեական ժառանգությունը։ Կազմակերպիչների ներկայացմամբ՝ նախատեսվում է անդրադառնալ Երուսաղեմի Հայոց պատրիարքության պատմական դերակատարությանը և առկա խնդիրներին, Սուրբ Երկրում քրիստոնեական ժառանգության ու սրբավայրերի պահպանությանը, ինչպես նաև Իսրայելի հետ հարաբերությունների թեմային։

Մեկ այլ ուղղություն Հայաստանի՝ քրիստոնեական զբոսաշրջության և ուխտագնացության ուղղությամբ հնարավորությունների քննարկումն է։ Խոսքը, մասնավորապես, ուխտագնացության երթուղիների զարգացման, տարածաշրջանային զբոսաշրջային համագործակցության և Հայաստանի միջազգային ներկայացվածության մասին է։

Վերջին թեմաներից մեկը արհեստական բանականության դարաշրջանում հավատն ու հոգևորությունն է։ Կազմակերպիչները նախատեսում են քննարկել արհեստական բանականության ազդեցությունը կրոնի վրա, հավատքի և բարոյական ավանդույթների դերը տեխնոլոգիական զարգացման գործընթացում և արագ զարգացող տեխնոլոգիաների պայմաններում հոգևոր պատրաստվածության հարցերը։

Որտեղից է ծագում աղոթքի նախաճաշի ձևաչափը

Աղոթքի նախաճաշի ձևաչափը նոր երևույթ չէ։ Դրա ամենահայտնի օրինակը ԱՄՆ-ում անցկացվող Ազգային աղոթքի նախաճաշն է։

ԱՄՆ Կոնգրեսի արխիվային նյութերի համաձայն՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամների աղոթքի խմբերը ձևավորվել էին դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ 1953 թվականին նախագահ Դուայթ Էյզենհաուերը մասնակցել է առաջին համատեղ Ազգային աղոթքի նախաճաշին։ ԱՄՆ նախագահների մասնակցությունը այդ միջոցառմանը հետագայում դարձել է երկարամյա ավանդույթ։

ԱՄՆ-ի փորձից բացի, աղոթքի նախաճաշի ձևաչափով միջոցառումներ անցկացվում են նաև այլ կառույցներում ու երկրներում։ Օրինակ՝ ԱՄՆ բանակի տարբեր ստորաբաժանումներ ևս կազմակերպում են նման միջոցառումներ, որոնք ներառում են նախաճաշ, աղոթք, ելույթներ և տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչների մասնակցություն։

Այս ձևաչափի առանցքային առանձնահատկությունը քաղաքական, հասարակական և կրոնական տարբեր շրջանակների ներկայացուցիչներին մեկ վայրում հավաքելն ու հավատքի, արժեքների, հանրային ծառայության և հասարակական խնդիրների շուրջ քննարկումներ կազմակերպելն է։ Միաժամանակ տարբեր երկրների և կազմակերպությունների աղոթքի նախաճաշերի բովանդակությունն ու մասնակցության շրջանակը կարող են էապես տարբերվել միմյանցից։

Այսպիսով, հոկտեմբերի 2-3-ին Երևանում նախատեսվող հավաքը լինելու է Հայաստանում աղոթքի երկրորդ նախաճաշը, իսկ դրա օրակարգը, ըստ կազմակերպիչների, ներառելու է ոչ միայն կրոնական թեմաներ, այլև միջազգային կրոնական ազատությունը, Մերձավոր Արևելքի համայնքների ապագան, Երուսաղեմի հայկական ժառանգությունը, քրիստոնեական զբոսաշրջությունը, էթիկական տնտեսագիտությունը և արհեստական բանականության զարգացման հետ կապված բարոյական ու հոգևոր հարցերը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԿստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հրապարակ»․ Բանակ կա, սահմանապահ կա«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. Ժողովուրդ«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն. «Փաստ»«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. ԱվինյանՀրդեհ՝ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըSABA․ Եմենի կառավարական ուժերը հութիներից հետ են վերցրել Մոխա քաղաքըԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըՌուբինյանն ու Բուշեն քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությունըՎենսը պնդում է, որ Իրանը կարող էր առնչություն ունենալ Մեծ Բրիտանիայի ավիաբազայում տեղի ունեցած միջադեպինԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԷնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՀայաստանը և Cerebras-ը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորություններըԻրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել. MehrԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՌուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումԵվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվելՀոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրումՌուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումըՎրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Բեն Աֆլեքը մեկնաբանել է Շակիրայի հետ հարաբերությունների մասին լուրերըՍև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղելԼեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցումՄենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. ԿալասՖրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառովՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեքՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ
Ամենադիտված