Շարմազանով․ 2018-ի հոկտեմբերի 2-ը կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օր
Հասարակություն
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը 2018 թվականի հոկտեմբերի 2-ի դեպքերի վերաբերյալ գրառում է կատարել՝ այդ օրը համարելով ՀՀ նորագույն պատմության մեջ խորհրդարանի և սահմանադրական արժեքների վրա հարձակման օր։
Նրա խոսքով՝ այդ օրը տեղի է ունեցել «աննախադեպ հակաօրինական ճնշում և շանտաժ» ՀՀ խորհրդարանի նկատմամբ։ Շարմազանովը նշել է, որ Ազգային ժողովի տարածք են ներխուժել հազարավոր մարդիկ, իսկ պատգամավորները մի քանի ժամ շարունակ գտնվել են փաստացի պաշարված վիճակում։
Նա պնդել է, որ տեղի ունեցածը Սահմանադրության ոտնահարում էր, իսկ իշխանության տարանջատման և ԱԺ պատգամավորների գործունեության ազատության սկզբունքները կոպտորեն խախտվել են։
Շարմազանովը նաև նշել է, որ այդ իրադարձությունները, իր գնահատմամբ, ճանապարհ են հարթել հետագա գործընթացների համար՝ դրանք կապելով նաև Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)