ՊԵԿ․ 9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2.3 տրլն դրամ հարկ և տուրք
Հայաստան
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկացմամբ՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ հարկային եկամուտ և պետական տուրք։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 14.7%-ով կամ 295.4 մլրդ դրամով։
Միաժամանակ, 2026 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում հարկային եկամուտներն ու տուրքերը նախնական ծրագրի համեմատ գերակատարվել են 126.9 մլրդ դրամով կամ 5.8%-ով, իսկ ճշտված ցուցանիշի նկատմամբ՝ 89.4 մլրդ դրամով կամ 4%-ով։
Միայն սեպտեմբերին պետական բյուջե է մուտքագրվել 281 մլրդ դրամ հարկ և տուրք, ինչը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ավելի է 37.6 մլրդ դրամով կամ շուրջ 15.4%-ով։
Միևնույն ժամանակ, 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հարկ վճարողներին վերադարձվել է 250.1 մլրդ դրամ, որը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 32.2 մլրդ դրամով կամ 14.8%-ով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ