Փաշինյանը տեսակապով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Հայաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցում է Մինսկում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԵՄԽ-ի նեղ կազմով նիստը մեկնարկել է ուրբաթ օրը։ Մինսկում ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները, իսկ Հայաստանի վարչապետը նիստին մասնակցում է առցանց ձևաչափով։
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել լոգիստիկայի ոլորտում համագործակցությունը, այդ թվում՝ առաջնահերթ ինտեգրացիոն նախագծերի ցանկի թարմացումն ու ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացումը։
Օրակարգում է նաև պարենային անվտանգությունը և ԵԱՏՄ անդամ երկրների ագրոարդյունաբերական համալիրների միջև համագործակցության ամրապնդումը։
Ավելի ուշ նախատեսվում է խորհրդի նիստը ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների և դիտորդ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։
ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)