Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին
Աշխարհ
Եմենի հութիական ապստամբական «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան նոր հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային և ևս երեք նահանգների վրա: Այս մասին հաղորդել է ապստամբների կողմից վերահսկվող SABA լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարձակումների թիրախը եղել են Սանան, ինչպես նաև Ամրան, Սաադա և Թաիզ նահանգները: Գործակալությունը չի հայտնել զոհերի կամ վնասների մասին։
Ավելի վաղ հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները 47 հրթիռային և օդային հարված են հասցրել Սաադա, Թաիզ և Ալ-Ջաուֆ նահանգներում գտնվող քաղաքացիական թիրախների վրա:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ