«Ադրբեջանն իր սերնդին պատերազմի է պատրաստում»․ադրբեջանագետը՝ Հաջիևի հայտարարության մասին
Հասարակություն
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե Հայաստանի կառավարությունը պետք է «ակտիվորեն աշխատի հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ»։
Հաջիևը նաև հայտարարել էր, որ հայ երիտասարդության շրջանում պահպանվում են «ռևանշիստական տրամադրություններ»։
Հայրապետյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով հայտարարությանը, քննադատել է Ադրբեջանի քաղաքականությունը՝ նշելով, որ, իր գնահատմամբ, Ադրբեջանում երիտասարդ սերնդի շրջանում ձևավորվում են Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ունեցող պատկերացումներ։
Նա նշել է, որ նման պայմաններում Հաջիևի կողմից Հայաստանին խաղաղության պատրաստվելու վերաբերյալ խորհուրդներ տալը հակասական է։
«Հաջիևը լավ կանի՝ երկար մտածի նման խորհուրդներ տալուց առաջ, որովհետև դա նույնն է, որ սերիական մարդասպանը հումանիզմի դասախոսություններով հանդես գա․․․»,- գրել է Հայրապետյանը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)