El Diario․ Իսպանիայի վարչապետը քննարկում է նոյեմբերի 29-ին ընտրություններ նշանակելու հարցը
Աշխարհ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը քննարկում է նոյեմբերի 29-ին ընդհանուր ընտրություններ նշանակելու հնարավորությունը, հաղորդում է El Diario-ն՝ հղում անելով կաբինետի աղբյուրներին։
Ըստ թերթի՝ այս հնարավորությունը քննարկվում է որոշ քաղաքական ուժերի կողմից Նախարարների խորհրդի կողմից հաստատված բնակարանային որոշումներին աջակցելուց հրաժարվելու ֆոնին։ Որոշումը մասամբ կախված կլինի նախաձեռնությունների վերաբերյալ խորհրդարանական քննարկման արդյունքից, ինչպես նաև հանրային արձագանքից։
Սեպտեմբերի 29-ին Իսպանիայի կոալիցիոն կառավարությունը հաստատեց բնակարանային երկու որոշումներ՝ ոլորտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանրային դժգոհության աճի ֆոնին։ Բողոքի ցույցեր տեղի ունեցան երկրի տարբեր քաղաքներում, և հարյուրավոր մարդիկ վրանային ճամբար հիմնեցին Մադրիդի կենտրոնական հրապարակում։
Իսպանիայում հաջորդ ընդհանուր ընտրությունները նախատեսված են 2027 թվականին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ