Reuters. Իսրայելը Սաուդյան Արաբիայից Flydubai-ի միջադեպի վերաբերյալ ամբողջական մանրամասներ չի ստանում
Աշխարհ
Իսրայելի իրավապահ մարմինների աշխատակիցները չեն ստանում Սաուդյան Արաբիայից Flydubai ինքնաթիռի հետ կապված միջադեպի վերաբերյալ պահանջված բոլոր տեղեկությունները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։
Իսրայելի հետախուզական գործակալությունները սկսել են միջադեպի հետաքննությունը։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները նախկինում հայտարարել էին, որ միջադեպի վերաբերյալ նախնական հետաքննություն են անցկացրել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) իրավապահ մարմինների աշխատակիցների հետ համատեղ։
Իսրայելի կաբինետի խոսնակ Դեյվիդ Մենսերը Fox News-ին ասել է, որ ինքնաթիռի օդաչուներին ԱՄԷ տեղափոխելուց հետո Իսրայելի իրավապահ մարմինների աշխատակիցները կարող են միանալ ԱՄԷ քննչական խմբին և ստանալ ավելի մանրամասն տեղեկություններ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ