Samsung-ի Galaxy S26 սմարթֆոնները Եվրոպայում թանկացել են մինչև 400 եվրոյով
Աշխարհ
Samsung-ը եվրոպական որոշ երկրներում բարձրացրել է Galaxy S26 շարքի սմարթֆոնների գները՝ առանց պաշտոնական հայտարարության։ Այս մասին գրում է Sammy Fans մասնագիտացված բլոգը, որի հեղինակները փոփոխությունները նկատել են ընկերության պաշտոնական կայքում։
Ըստ հրապարակման՝ 256 գիգաբայթ հիշողությամբ Galaxy S26-ն այժմ արժե 1100 եվրո, Galaxy S26+-ը՝ 1350, իսկ Galaxy S26 Ultra-ն՝ 1550 եվրո։ Առաջին երկու մոդելները թանկացել են մոտ 100 եվրոյով։ Ամենամեծ աճը գրանցվել է 1 տերաբայթ հիշողությամբ Galaxy S26 Ultra-ի դեպքում․ Նիդերլանդներում դրա գինը 1749 եվրոյից հասել է 2149 եվրոյի՝ բարձրանալով 400 եվրոյով։
Բլոգի հեղինակները ենթադրում են, որ թանկացումը կապված է հիշողության բաղադրիչների և պրոցեսորների արժեքի աճի հետ։ Նրանց տվյալներով՝ Galaxy S26 շարքի գներն ավելի վաղ բարձրացել էին նաև Հնդկաստանում, Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում։ Հեղինակների կանխատեսմամբ՝ հաջորդը գները կարող են վերանայվել Մերձավոր Արևելքում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ