Հարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը դրական է գնահատում հարցվածների 72 տոկոսը։ Այս մասին վկայում են «Հասարակական կարծիք» հիմնադրամի հրապարակած հարցման արդյունքները։ Բացասական գնահատական է տվել մասնակիցների 12 տոկոսը, իսկ 16 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Պուտինին վստահելու մասին հայտնել է հարցվածների 70 տոկոսը։ Մասնակիցների 16 տոկոսը նշել է, որ չի վստահում նախագահին, իսկ 14 տոկոսը չի կողմնորոշվել։
Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 25–27-ը՝ Ռուսաստանի 51 տարածաշրջանի 97 բնակավայրում։ Դրան մասնակցել է 18 տարին լրացած 1500 մարդ։ Հիմնադրամի տվյալներով՝ հարցման վիճակագրական սխալանքի սահմանը չի գերազանցում 3,6 տոկոսը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ