Crew Dragon-ը ռեկորդային կարճ ժամանակում հասել է Միջազգային տիեզերակայան
Գիտություն և Մշակույթ
SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը Crew-13 առաքելության անձնակազմով հաջողությամբ կցվել է Միջազգային տիեզերակայանին։ Թռիչքը տևել է 7 ժամ 55 րոպե՝ դառնալով կայանին հասնելու ամենաարագ թռիչքը ամերիկյան տիեզերանավերի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տիեզերանավը հոկտեմբերի 1-ին Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից արձակվել էր Falcon 9 հրթիռով։ Անձնակազմում են ռուս տիեզերագնաց Սերգեյ Տետերյատնիկովը, ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Ջեսիկա Ուոթքինսն ու Լյուք Դելեյնին, ինչպես նաև Կանադայի տիեզերական գործակալության ներկայացուցիչ Ջոշուա Կուտրիկը։
ՆԱՍԱ-ի տվյալներով՝ անձնակազմը փորձեր կիրականացնի Լուսին և Մարս ապագա առաքելություններին նախապատրաստվելու, ինչպես նաև բժշկական հետազոտությունների համար։ Մասնավորապես՝ կվեր ուսումնասիրվեն մարդու ցողունային բջիջներից ստացված հյուսվածքները՝ սրտային հիվանդությունների և Պարկինսոնի հիվանդության բուժման նոր եղանակներ գտնելու նպատակով, անկշռության պայմաններում արյան շրջանառության խանգարումները և ուղեծրում բույսերի աճեցումը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ