Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամ
Գիտություն և Մշակույթ
Վոլգոգրադի պետական տեխնիկական համալսարանի գիտնականները տիտանե դետալների մաշվածությունը նվազեցնող ծածկույթ են մշակել։ Փորձարկումների արդյունքներով՝ այն սովորական տիտանի համեմատ մաշակայունությունը բարձրացրել է 2,5 անգամ՝ սենյակային ջերմաստիճանում, և 1,5 անգամ՝ 600 աստիճան Ցելսիուսի պայմաններում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Journal of Manufacturing and Materials Processing-ում հրապարակված հետազոտությանը։
Գիտնականները պղնձի և նիկելի համաձուլվածքը նախ պայթյունային եռակցմամբ ամրացրել են տիտանե հիմքին, ապա ենթարկել լազերային մշակման։ Արդյունքում տիտանը, պղինձն ու նիկելը միախառնվել են՝ ձևավորելով նոր միացություններ և ավելի համասեռ կառուցվածք։ Հետազոտողների խոսքով՝ ծածկույթն ամուր կապվում է հիմքին, չի շերտազատվում և չի ճաքում։
Տիտանն իր ամրության և կոռոզիայի նկատմամբ դիմադրության շնորհիվ լայնորեն կիրառվում է էներգետիկայում, ավտոմեքենաշինության ու ավիաշինության մեջ, սակայն շփման ենթարկվող մակերեսներն արագ են մաշվում։ Գիտնականները նախատեսում են տեխնոլոգիան հարմարեցնել նաև տիտանի՝ ավելի բարդ բաղադրությամբ համաձուլվածքներին՝ ընդլայնելով դրանց կիրառման հնարավորությունները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ