Իշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով»
Հասարակություն
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ 2026 թվականի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին պարտքն աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով։
Սաղաթելյանի խոսքով՝ պարտքի հիմնական նպատակը պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն է։
Նա պնդել է, որ պետական պարտքի աճը նախընտրական շրջանում պայմանավորված է նաև, իր ձևակերպմամբ, «պետական ընտրակաշառքով» առաջացած դեֆիցիտը փակելու անհրաժեշտությամբ։
Սաղաթելյանը նաև նշել է, որ վարկային միջոցների արագ աճը, իր գնահատմամբ, նշանակում է, որ դրանց զգալի մասը չի ուղղվում ենթակառուցվածքային և ներդրումային ծրագրերին։ Նրա խոսքով՝ դա կարող է ունենալ տնտեսական հետևանքներ, իսկ աշխարհաքաղաքական նոր զարգացումները կարող են խորացնել դրանք։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ