Ցրտահարության վտանգ կա․ մի շարք մարզերում ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճան
Հայաստան
Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Հայաստանի մի շարք մարզերում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ ընդհուպ մինչև զրոյից ցածր 2 աստիճան։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։
Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, ինչպես նաև Գեղարքունիքի առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2 աստիճան, իսկ հողի մակերևույթին՝ մինչև −3…−4 աստիճան։
Կենտրոնը հորդորում է գյուղատնտեսությամբ զբաղվողներին իրականացնել բերքահավաքը՝ հնարավոր վնասներից խուսափելու համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ