Հունգարիան հայտարարել է, որ զենք չի մատակարարի Ուկրաինային
Աշխարհ
Հունգարիայի արտաքին գործերի նախարարության խորհրդարանական պետքարտուղար Գյորգի Վալկայի խոսքով՝ Հունգարիայի նոր կառավարության՝ Ուկրաինա զենք և զինվորներ չուղարկելու որոշումը բխում է սեփական երկրում խաղաղությունը պահպանելու ցանկությունից։
«Ոչ մի զինվոր և ոչ մի զենք։ Մեր շահերից է բխում Հունգարիայում խաղաղությունը երաշխավորելը։ Սա մեզ համար չափազանց կարևոր է», - ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում։
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը նախկինում բազմիցս հայտարարել են, որ նոր կառավարությունը, ինչպես նախորդ իշխանությունները, զենք չի մատակարարի և թույլ չի տա իր զորքերը ուղարկել Ուկրաինա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ