Շաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է»
Հասարակություն
Շաքիի բնակիչը 5-րդ ալիքի հետ զրույցում պատմել է ադրբեջանցի զինծառայողի՝ գյուղի բնակարաններից մեկը ներխուժելու և այնտեղ գտնվող կնոջ ուղղությամբ կրակելու մասին։
«Փլավ է վերցրել, հաց սարքել, կերել։ Այդ կինն էլ դպրոցից երեխաներից վերցրել, եկել տուն, տեսել՝ մեկն իրենց մահճակալի վրա պառկած է։ Ասել է՝ դու ո՞վ ես, ադրբեջանցին էլ զենքը վերցրել է, հարձակվել, կրակել»,- պատմել է Շաքիի բնակիչը։
Ավելի վաղ պաշտոնական տվյալներով՝ Սյունիքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողը կրակել էր ՀՀ քաղաքացու ուղղությամբ։ Կրակոցից կինը վիրավորվել էր, իսկ զինծառայողը ձերբակալվել էր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ