Մի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվի
Հասարակություն
Պլանային աշխատանքների իրականացման նպատակով հոկտեմբերի 5-ին՝ ժամը 09։00-ից, մինչև հոկտեմբերի 6-ը՝ ժամը 21։00-ն, կդադարեցվի Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը։
Արագածոտնի մարզում գազամատակարարումը կդադարեցվի Զարինջա, Ցամաքասար, Սուսեր, Հացաշեն և Նոր Արթիկ բնակավայրերում։
Շիրակի մարզում գազամատակարարումը կդադարեցվի Սառնաղբյուր, Լանջիկ, Ձիթհանքով, Քարաբերդ, Ջրափի, Հայկաձոր, Սարակապ, Աղին, Իսահակյան, Անիավան և Անիպեմզա բնակավայրերում։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնում է, որ սահմանափակումը վերաբերում է նաև նշված բնակավայրերի հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպություններին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ