«Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմել
Հասարակություն
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը, լրագրողներին պատմել է դեպքի մանրամասները։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։
Ավետիսյանի խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողը կոտրել է տան պատուհանն ու կողպեքը, մտել ներս և խառնաշփոթ ստեղծել խոհանոցում։ Այնուհետև նա երեխաներից վերցրել է նաև հեռախոսները։
«Քույրս Սիսիանում է եղել, երեխաներից մեկն է հեռախոսը մոտը միացրած պահել, ձայները լսել է ու անմիջապես գնացել Շաքի։ Հարևանի պատի վրայով է թռել ու անցել, երեխաներն էլ բղավել են, որ մայրը չմոտենա, քանի որ զինված է եղել»,- պատմել է նա։
Արփի Ավետիսյանի փոխանցմամբ՝ կրակոցի հետևանքով իր քույրը կորցրել է երեք մատ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ