Լուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ»
Արտաքին Քաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին խորհուրդ է տվել նախապես հստակեցնել, թե Եվրամիությանն ինտեգրվելու դեպքում որտեղ և ինչ ծավալներով են իրացվելու հայկական արտադրանքը, այդ թվում՝ կոնյակն ու գյուղմթերքը։
«Եթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում։ Պետք է հստակ որոշեք՝ որտեղ է վաճառվելու ձեր կոնյակը, ուր են ուղարկվելու ձեր բանջարեղենն ու միրգը, ինչ ծավալներով»,- ասել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ եթե Հայաստանը վստահ է, որ Ֆրանսիան կգնի հայկական կոնյակը, ապա կարող է գնալ այդ ճանապարհով։
«Եթե վստահ եք, որ Ֆրանսիան կգնի ձեր կոնյակը, թեև իրենց սեփականն էլ տեղ չունեն իրացնելու, բայց ձերը կգնեն, ապա լավ, գնացեք»,- ասել է Բելառուսի նախագահը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ