ԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. Միրոշնիկ
Աշխարհ
Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը պնդել է, որ Եվրամիության որոշ պաշտոնյաներ ջանքեր են գործադրում իրենց երկրներն ու միությունը Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ ներքաշելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Միրոշնիկը մասնավորապես հիշատակել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասին՝ նրա և մի շարք եվրոպացի պաշտոնյաների գործողությունները բնորոշելով որպես սպառնալիք։ Դիվանագետի գնահատմամբ՝ եվրոպական առաջնորդների քայլերը նպաստում են լարվածության աճին և մոտեցնում Եվրոպայի ու Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտությունը՝ խաղաղ լուծման որոնման փոխարեն։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելը նախընտրելի կլինի, եթե Արևմուտքը համաձայնի նաև Ռուսաստանի համար ընդունելի պայմաններին։ Նրա խոսքով՝ դա թույլ կտա խուսափել երկու կողմերի լրացուցիչ կորուստներից։v


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ