Ռուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքում
Ռուսաստան
Ռուսաստանը կարող է քննարկել դիզելային վառելիքի արտահանումը մասամբ վերականգնելու հարցը, եթե արտադրությունը գերազանցի ներքին պահանջարկը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նովակի խոսքով՝ ներկայում դիզելային վառելիքի ներքին շուկան հավասարակշռված է, և երկրում բավարար պաշարներ կան։ Արտահանման արգելքը երկարաձգվել է նաև հոկտեմբերի համար, սակայն կառավարությունը շարունակելու է հետևել իրավիճակին և գերարտադրության դեպքում կարող է քննարկել արտաքին մատակարարումների մասնակի վերսկսումը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ արգելքի վերացման համար անհրաժեշտ է ոչ միայն ապահովել ներքին շուկայի պահանջարկը, այլև Սև ծովում նավարկության անվտանգությունը։ Նրա խոսքով՝ արտահանմանը խոչընդոտում են նաև պատժամիջոցներն ու այլ սահմանափակումները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ