Տարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGR
Աշխարհ
Սմարթֆոնի երկարաժամկետ ծրագրային աջակցությունը դեռ չի նշանակում, որ այն կստանա բոլոր նոր գործառույթները։ Այս մասին գրում է BGR-ը՝ նշելով, որ թարմացումների խոստացված ժամկետը չպետք է լինի բարձրակարգ հեռախոս գնելու վճռորոշ պատճառը։
Պարբերականի խմբագիր Ջոշուա Հոքինսի խոսքով՝ Apple-ը, Samsung-ը և այլ արտադրողներ բազմաթիվ նոր հնարավորություններ հասանելի են դարձնում միայն նոր մոդելներում։ Երբեմն պատճառը նաև տեխնիկական սահմանափակումներն են․ օրինակ՝ iPhone 14-ը շարունակում է թարմացումներ ստանալ, սակայն Apple Intelligence արհեստական բանականության գործառույթները դրանում հասանելի չեն՝ օպերատիվ հիշողության անբավարար ծավալի պատճառով։
Հոքինսը խորհուրդ է տալիս հեռախոս ընտրելիս հաշվի առնել ոչ միայն ծրագրային աջակցության տևողությունը, այլև տեխնիկական բնութագրերը, տեսախցիկի որակը և մարտկոցի աշխատանքի տևողությունը։ Նրա գնահատմամբ՝ կարևոր է նաև հասկանալ, թե սարքը որքանով կկարողանա աջակցել ապագայում ներկայացվող հնարավորություններին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ