Հունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆ
Աշխարհ
Հունգարիան չի նախատեսում Ուկրաինա զորք կամ սպառազինություն ուղարկել։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ պետական քարտուղար Դյորդ Վելկեին։
«Ո՛չ զինվորներ, ո՛չ զենք։ Հունգարիայի շահերից է բխում երկրում խաղաղության ապահովումը։ Մեզ համար դա չափազանց կարևոր է»,– ասել է դիվանագետը։
Վելկեիի խոսքով՝ Ուկրաինային աջակցությունը կսահմանափակվի էներգակիրների մատակարարումներով և մարդասիրական օգնությամբ։ Այս դիրքորոշումը պահպանվում է, թեև վարչապետ Պետեր Մադյարի կառավարությունը ձգտում է իր քաղաքականությունն ավելի սերտորեն համաձայնեցնել Եվրամիության ընդհանուր մոտեցումների հետ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ