Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչի
Արտաքին Քաղաքական
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ։
Մակունցը ողջունել է նրանց այցը Հայաստան և ընդգծել Ֆրեզնոյի կարևոր դերը ԱՄՆ հայ համայնքի կյանքում՝ նշելով, որ քաղաքում երկար տարիներ բնակվում է մեծաթիվ հայ համայնք, իսկ հայապահպանության համար ստեղծված են համապատասխան հնարավորություններ։
Ջերի Դայերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Ֆրեզնոյի հայ համայնքն իր ուրույն ներդրումն ունի քաղաքի զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանն առնչվող հարցեր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ