«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերը
Աշխարհ
«SpaceX»-ի «Starship» տիեզերանավի վերջին փորձնական թռիչքի ժամանակ շարժիչի խափանումը կարող է բարդացնել NASA-ի՝ մարդկանց Լուսին վերադարձնելու ժամանակացույցը։ «Starship»-ի 14-րդ անօդաչու թռիչքի ընթացքում երեք հիմնական «Raptor» շարժիչներից մեկը անջատվել է։ Չնայած դրան՝ տիեզերանավը հասել է ուղեծիր և առաջին անգամ կոմերցիոն արբանյակ է տեղադրել։
Խափանումը հատկապես կարևոր է NASA-ի համար, քանի որ «Starship»-ի նույն շարժիչային համակարգն է նախատեսվում օգտագործել տիեզերագնացներին Լուսին հասցնելու և այնտեղից վերադարձնելու համար։ NASA-ն նախատեսում է մարդկանց Լուսնի մակերես վերադարձնել մինչև 2028 թվականը՝ «Artemis» ծրագրի շրջանակում։ «Starship»-ը այդ ծրագրի առանցքային բաղադրիչներից մեկն է, սակայն նույն նպատակին հավակնում է նաև Blue Origin-ի մշակած լուսնային վայրէջքային սարքը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ